«Անտարեսը» պարզաբանում է, որ Մայրենիի 3-րդ դասարանի դասագրքի կազմի վրա ՀՀ դրոշը միտումնավոր չի այրվում, այլ տեխնիկական սխալ է եղել տպագրության ժամանակ։
Հետևի մասում պատկերված կրակը միամիտ տպագրվել է դիմացի դրոշի վրա։
Նման պարզաբանում լսելուց հետո ցանկացած բանական մարդու մոտ երեք հարց է առաջանում՝
1. Եթե տպագրական սխալն ընդունում եք, ինչու՞ հետ չեք կանչել տպաքանակը և ուղղել: Ինչու՞ եք նման տեսքով դասագիրք փոխանցել գրախանութներ:
2. Մայրենիի կազմի հետնամասում կրակ եք պատկերել, որ ի՞նչ: Ի՞նչ խորը էսթետիկ և իմաստային լուծում է դա դասագրքի դիզայնի մեջ:
3. Դուք տպագրությունն ու դիզայնը տապալել եք, մեր վրա որպես ի՞նչ եք մունաթ գալիս: Էդ պարզաբանումը անողի կադրից դուրս ձայննայնպես է հնչում, ոնց որ մենք իրեն ինչ-որ բան ենք պարտք բոլոր դպրոցականների ծնողներով։
Ընկերուհի, տոնդ փոխի, LAV JAN?
Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ